ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի գործընկերներն առայժմ հրաժարվում են համատեղ աշխատել Սիրիայի երկնքում ռազմական գործողությունները համակարգելու հարցում: Այս մասին Վիեննայում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այսօր «քառյակի» հանդիպման ժամանակ ես առաջարկեցի, որպեսզի մեր գործընկերները նույնպես օգտվեն այդ հնարավորությունից, այդ մեխանիզմից, որի հիման վրա կարել է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք դեռեւս թույլ չեն տալիս արդյունավետորեն ճնշել ԻԼԻՊ-ին, «Ջանհաթ-ան-Նուսրա»-ին եւ ահաբեկչական այլ խմբավորումներին»,- հանդիպումից լրագրողներին հայտարարել է Լավրովը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, Լավրովը հիշեցրել է, որ «Ռուսաստանի նախագահի եւ Հորդանանի թագավորի միջեւ ձեռք բերված համաձայնությանը համապատասխան, զինվորականների մակարդակով պայմանավորվել են Ամմանում մեխանիզմ ձեւավորել, որտեղ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն ամենօրյա ռեժիմով համաձայնեցնելու են Սիրիայի երկնքում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները»:




























