Մոտ ժամանակներս Մերձմոսկովյեում կսկսվի ամբողջ աշխարհում հայտնի ինդոնեզիական Kopi Luwak սուրճի անալոգային արտադրությունը՝ այն տարբերությամբ, որ էկզոտիկ մուսանկների (արմավենու տերեւներով սնվող կզաքիսների) փոխարեն, այդ գործընթացին կմասնակցեն խոզերը:
Ներկայումս սուրճի մշակողները գրանցում են «Կոֆեփիգ» ընկերությունը, որը Մոսկվայի մարզի Դմիտրովյան շրջանում կզբաղվի սուրճի արտադրությամբ: Տվյալ սուրճը կարտադրվի նույն տեխնոլոգիայով, որով արտադրվում է էլիտար Kopi Luwak-ը:
Արտադրական գործընթացը պահանջում է, որ սուրճի հատիկները անցնեն կենդանիների աղեստամոքսային տրակտով, որտեղ դրանք ֆերմենտների ազդեցությամբ առանձնահատուկ համ ձեռք կբերեն: Սուրճի արտադրության համար նախատեսվում է 1,4 հազար խոզ պարունակող խոզաբուծարան օգտագործել: Սուրճի մշակողները նշում են, որ խոզերը հատուկ սնունդ կստանան, որը կազդի սուրճի համի եւ բույրի վրա եւ սուրճի ստեղծման արդյունքում ոչ մի կենդանի չի տուժի: Ակնկալվում է, որ սուրճի արտադրության նվազագույն ծավալը կկազմի ամիսը մոտ 10 տոննա, տեղեկացնում է Kedem-ը:





























