Լոնդոնի կենտրոնում ֆոտոստուդիաներից մեկում սելֆիի աշխարհի առաջնություն է տեղի ունեցել։ Առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 1000 ֆունտ սթերլինգ։ Բացի այդ, հաղթողը ոսկե «սելֆի-փայտիկ» կստանա։

Լուսանկարվելու սիրահարները առաջնության ընթացքում մասնակցել են այնպիսի կատեգորիաների մրցույթների, ինչպիսիք են «փքված շուրթեր», «Հայելի», «Զիլ տեսք», «Հայտնի մարդ» եւ «Ուտելիք շնաձկան համար», հաղորդում է  Gazeta.ru-բն՝ վկայակոչելով The Independent-ը։

Առաջնության աստղ է դարձել Քեթի Գրանթը, որն իր Instagram-ում հրապարակել է իր աշխատանքների կոլաժը։