Չինական Սիչուան գավառում գտնվող հսկայական պանդաների արգելոցն առաջին անգամ ցույց է տվել 2015 թվականին ծնված 15 քոթոթներին: Ըստ Daily Mail-ի, նոր ծնված քոթոթների թվում 6 երկվորյակ կա, ինչը ռեկորդային է հսկայական պանդաների այս արգելոցի համար:

Այս կենդանիները չափազանց դանդաղ են բազմանում: Պանդաները շատ փոքր են ծնվում՝ 100 գրամ քաշով, նաեւ վատ են տեսնում: Այդ պատճառով քոթոթներին դժվար է մեծանալ ինչպես վայրի բնության, այնպես էլ անազատության մեջ:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս պանդաների թիվն ամբողջ աշխարհում 1590 է: 1970-ական թվականներին վերջին նրանց թիվն ընդամենը շուրջ 1000 էր: