Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատախազը 2 ոստիկանապետի համար ցմահ ազատազրկում է պահանջել:

Այս գործը հետաքննող դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել մասնավորապես, ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի եւ հետախուզության նահանգային վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի համար:

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործը հետաքննող դատախազը պատրաստել եւ գլխավոր դատախազություն է ներկայացրել Դինքի սպանության մեջ մեղադրվող բարձրաստիճան ոստիկանների հանդեպ ներկայացված մեղադրական եզրակացությունները։

Մեղադրական եզրակացության մեջ «դիտավորյալ սպանության» մեղադրանքով ցմահ ազատազրկում է պահանջվել ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի եւ հետախուզության նահանգային վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի համար։

Ստամբուլի ոստիկանության նահանգային վարչության նախկին պետ Ջելալեթին Ջերահի եւ ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Սաբրի Ուզունի համար պահանջվել է 6 տարվա ազատազրկում՝ «պաշտոնի չարաշահման» մեղադրանքով։