Վերամշակված միս ուտելը զգալիորեն մեծացնում է աղիների քաղցկեղով հիվանդանալու սպառնալիքը: Նման եզրակացությամբ են հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները:

ԱՀԿ-ի՝ Քաղցկեղի ուսումնասիրության հարցերով միջազգային գործակալության տվյալներով՝ առողջության ամենավնասակարը նրբերշիկներն ու խոզապուխտն են: ԱՀԿ-ն հավաստիացնում է, որ դրանք գրեթե նույնքան վտանգավոր են, որքան ծխախոտը, ասբեստը ու դիզելային վառելիքից արտանետված գազերը:

Գիտնականները նշում են, որ ուռուցքաբանական հիվանդությունների հետ այս մթերքների կապի մասին «համոզիչ ապացույցներ» են հայտնաբերվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վերաշակված միս ուտելու հետեւանքով աղիների քաղցկեղով հիվանդանալու վտանգը համեմատաբար փոքր է, սակայն հիվանդության վտանգն ավելանում է գործածվող մսի քանակի աճին զուգահեռ»,- հայտնել է Քաղցկեղի ուսումնասիրության հարցերով միջազգային գործակալության ղեկավարներից մեկը՝ Քուրթ Շթրայֆը: