Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը 2015-ի հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 33 708 հոգի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2015-ի օգոստոսին Թուրքիա է այցելել 8 170 հայաստանցի, ինչը 26 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նախորդ տարի հունիսին Թուրքիա էր այցելել 6 424 հայաստանցի։

Իսկ 2015-ի հունվարից օգոստոս ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 29 տոկոսով՝ կազմելով 33 708 հոգի։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Թուրքիա էր այցելել 47 591 հայաստանցի։