Ամերիկյան Միսիսիպի նահանգի դրոշը՝ Հարավային նահանգների ստրկատիրական կոնֆեդերացիայի խորհրդանիշով, այսուհետ չի ծածանվի Միսիսիպիի համալսարանի տարածքում:
Համալսարանի նախագահի պաշտոնակատար Մորիս Սթոքսը կարգադրել է իջեցնել դրոշը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AP գործակալությանը:
Ստրկատիրական ժամանակների մասին հիշեցնող դրոշից հրաժարվելու օգտին քվեարկել են համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմիններն ու հասարակական այլ կազմակերպություններ:




























