Բրիտանացի գիտնականները հսկայական աչքերով նախկինում անհայտ ձուկ են հայտնաբերել:
Գիտնական Յան Պոուլսենսը տեղեկացրել է, որ արտասովոր ձուկը բռնել են Գրենլանդիայի ափերին լողացող նավի նավաստիները:
Informing.ru-ի փոխանցմամբ, ձկան երկարությունը չի գերազանցում 30 սմ-ը: Գիտնականները ենթադրում են, որ հսկայական աչքերը ձկանն անհրաժեշտ են՝ խութերի միջեւ արագորեն տեղաշարժվելու համար:




























