Ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում երկրի չեմպիոն «Ինտերը», որն անցած ուրբաթ տանուլ տվեց Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը, չկարողացավ գրավել «Բոլոնիայի» դարպասը: Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ միլանցիները երկրորդ հանդիպումն անընդմեջ չեն կարողանում հաղթանակ տանել: «Բոլոնիայի» հետ խաղում «Ինտերը» բազմաթիվ պահեր ստեղծեց, սակայն գոլ այդպես էլ չգրանցվեց:




























