Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքի բնակչուհի Ջեքի Բրուքլինը Change.org ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով իր տրանսգենդեր դստեր՝ Տարա Հադսոնին, տղամարդկանց բանտից կանանց կալանավայր փոխադրել:
Մայրը «դաժան եւ վրդովեցնող» է կոչել դատարանի որոշումը, որով սեռափոխված Տարային ուղարկել են տղամարդկանց բանտ: Բրուքլինի խոսքով, 26-ամյա Տարայի գենդերային անցյալի մասին հիշեցնում է միայն փաստաթղթերում նշված նրա սեռը: Նա հավելել է, որ իր դստեր կյանքին վտանգ է սպառնում եւ աղջիկը կարող է «հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկվել», եթե նա մնա տղամարդկանց բանտում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Metro-ին:
Տրանսգենդեր Տարա Հադսոնին, որը 6 տարի շարունակ պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ կին դառնալու համար, 12 շաբաթ ժամկետով ազատազրկման են ենթարկել բարում ծեծկռտուքի համար:




























