Կանանց ավելի քան կեսն արձակուրդի ժամանակ ավելի շատ գնահատում է ընկերական հավաքները, մինչդեռ տղամարդիկ նախընտրում են ակտիվ ժամանցը: Այս մասին են վկայում AARP Travel ընկերության անցկացրած հարցման արդյունքները:

Արձակուրդի ժամանակ տեսարժան վայրեր այցելություններին նախապատվություն է տվել հարցված տղամարդկանց 5%-ը, կանանց 11%-ը: Գնումների գնելու ցանկություն է հայտնել կանանց 3%-ը, իսկ տղամարդկանցից ոչ ոք այդպիսի ցանկություն չի ունեցել:

Ըստ Lenta.ru-ի, ուղեւորության ընթացքում ժամանցի նախընտրելի տեսակներից են սրճարան եւ ռեստորան այցելությունները. դրանց օգտին արտահայտվել է տղամարդկանց 85, իսկ կանանց՝ 93%-ը: Ուժեղ սեռի ներկայացուցիչների համար երկրորդ տեղում սպորտային մրցաշարերն են (37%), կանանց համար՝ լողավազանի մոտ արեւային լոգանքը (34%):

Հարցմանը 45 եւ ավելի տարեկան 1227 մարդ է մասնակցել: