Barrakuuda4 կեղծանվամբ հանդես եկող էստոնացին PokerStars կայքում պոկեր խաղում Էստոնիայի համար ռեկորդային գումար է շահել՝ 1 մլն դոլար:
Pokernews-ի փոխանցմամբ, ռեկորդային շահումը գրանցվել է Spin & Go առցանց-մրցաշարի ժամանակ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ Էստոնիայում պոկեր խաղում ամենախոշոր շահումը գրանցել էր Վիլյանդի քաղաքի բնակիչ Յաննո Երլակասը: Անցյալ տարվա մարտին նա 374.400 դոլար էր շահել:




























