Brent տեսակի նավթի գինը հոկտեմբերի 30-ի գործարքների ժամանակ անցել է 50 դոլարից՝ մեկ բարելի դիմաց: Այդ մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայում գործարքների տվյալները:
Ավելի ուշ Brent տեսակի նավթի գինը կնազել է 60 ցենտով եւ կայունացել 49,4 դոլար ցուցանիշի վրա: Ամերիկյան WTI տեսակի նավթի արժեքը կազմել է 46,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է RG-ն:
Ռուբլու փոխարժեքը թանկացած նավթի ֆոնին Մոսկվայի բորսայում ամրապնդվել է: Դոլարն արժե 63,89 ռուբլի, իսկ եվրոն՝ 70,25 ռուբլրի:





























