Czech Airlines ավիաընկերության Airbus А319 օդանավը աջ շարժիչի անսարքության պատճառով վերադարձել է Ամստերդամի օդանավակայան։ Հարկադիր վայրէջքը բարեհաջող է կայացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AirLive կայքը-ը։
ՕԿ619 չվերթը ուղեւորվում էր մայրաքաղաք Պրահա։ Այս պահին, թռիչքուղին, որտեղ վթարային վայրէջք էր կատարել օդանավը, փակ է։





























