Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեում գտնվող «Գարանտ Սերվիս» ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 UZ 677 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 22-ամյա Գուրգերն Հ.) դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել արտաքին լուսավորման սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւոր` 21-ամյա Գեւորգ Ա.-ն, 21-ամյա Արթուր Մ.-ն եւ 21-ամյա Սերգեյ Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հարվածի հետեւանքով հսկա ժայռաբեկորը պոկվել էր եւ ընկել ճանապարհին: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում: