Շանհայում ներկայացրել են C919 առաջին օդանավը, որի նախագծման աշխատանքները իրականացվել են Չինաստանի կառավարության պատվերով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ օդանավը կարող է լուրջ մրցակից դառնալ այնպիսի խոշոր ուղեւորատար օդանավերի համար, ինչպիսիք են Boeing-ը եւ Airbus-ը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Commercial Aircraft Corporation of China (COMAC) ընկերության շնորհանդեսին ներկա են լինելու Չինաստանի 4 հազար պաշտոնյաներ եւ այլ հյուրեր, փոխանցում է Gazeta-ն։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ իրենք արդեն 21 գնորդից 517 օդանավի պատվեր են ստացել։