Մյանմարում՝ Չինդուին գետի վրա, լաստանավի խորտակման հետեւանքով զոհվել է առնվազն 6 մարդ, եւս 6-ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Կիրակի խորտակված լաստանավում եղել է 65 մարդ։
Նավը Մոունյուն քաղաքից ուղեւորվում էր Հոմալին բնակավայր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս պահին ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետի պատճառները դեռ անհայտ են։





























