Եգիպտոսում՝ ռուսական А321 օդանավի կործանման վայրում, որոնողական խմբի անդամները գտել են ֆյուզելյաժի 12 խոշոր մաս։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ագաֆոնովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս պահին հայտնաբերվել է ֆյուզելյաժի 12 կտոր եւ անձնական իրեր։ Քննարկում ենք անձնական իրերը Կահիրե ուղարկելու հարցը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքներին մասնակցում է 84 մարդ։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։





























