Երկուշաբթի ոսկու գները բացասական դինամիկա են դրսեւորել, ինչը պայմանավորված է ընթացիկ տարում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի դրույքների բարձրացման հետ կապված ներդրողների մտավախություններով:
Երեւանի ժամանակով 6.56-ին ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյ ու Յորքի բորսայում էժանացել է 0.8 դոլարով, կամ էլ 0.07 տոկոսով՝ հասնելով 1140.60 դոլարի՝ մեկ ունցիայի համար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.59 տոկոսով ՝ հասնելով 15.48 դոլարի՝ մեկ ունցիայի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոսկու գներն այս ամռանը նվազել էին՝ հասնելով վերջին հնգամյակի նվազագույնին, ինչը պայմանավորված էր այն ակնկալիքներով, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը շուտով կբարձրացնի տոկոսադրույքները, սակայն սեպտեմբերին կանոնակարգող մարմինը պահպանել էր դրանք նախկին մակարդակի վրա: Ավելի ուշ ոսկու գներն սկսել էին աճել այն հույսով, որ կանոնակարգող մարմինը կհրաժարվի դրույքների բարձրացումից: Ավելի բարձր տոկոսադրույքները, ենթադրվում է, որ ճնշում կգործադրեն ոսկու գների վրա:




























