«Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ազ Զավահիրին կոչ է արել իսլամիստ ծայրահեղականներին միավորվել ընդդեմ Ռուսաստանի եւ Արեւմուտքի, հաղորդում է Reuters-ը:

Նա դիմել է տեսաուղերձով դիմել է իր կողմնակիցներին, որտեղ հայտարարել է, որ ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիները, եւ «Հըզբոլլահ» շարժումն արդեն միավորվել ենընդդեմ արմատական իսլամիստների: Հետեւաբար, ի պատասխան անհրաժեշտ է համախմբել սեփական ուժերը՝ Սիրիայի, ինչպես նաեւ Իրաքի տարածքներում Արեւմուտքի եւ Ռուսաստանի ուժերին զգալի հարվածներ հասցնելու համար:

«Քանի որ նրանք կարողացել են միավորվել, մենք նույնպես պետք է մի կողմ թողնենք ներքին տարաձայնությունները՝ նրանց դեմ համախմբվելու համար»,-հայտարարել է ազ Զահավիրին

Ավելի վաղ նա բազմիցս իր կողմնակիցներին արեւմտյան երկրների տարածքներում ահաբեկչական գրոհների կոչեր է արել, հաղորդում է Informing-ը:

Դեռեւս չի պարզվել տեսաուղերձը նկարահանելու մասաթիվը: Ահաբեկչի խոսքից հասկանալի է, որ այն արվել է Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց հետո: