Ռուսաստանում Ձմեռ Պապի Ուրալյան նստավայրի ագարակից գողացել են Բուգոր մականունով հյուսիսային եղջերուին։ Այս մասին ասված է կազմակերպության կայքում։
Նստավայրից նշել են, որ անհետացած եղջերուն ամենախելացիներից մեկն էր։
«Բուգորը կառքը քաշելիս հիանալի էր կատարում առաջնորդի դերը, կատարում էր բոլոր հրահանգները եւ կառքը տանում էր ուղիղ եւ գեղեցիկ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եղջերուի տերը դիմել է ոստիկանություն։ Կենդանու գտնվելու վայրը հայտնողին դրաման պարգեւ են խոստանում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։





























