Ստամբուլում սպանվել է «Ռիժի» մականունով Աբդուլվահիդ Էդիլգերիեւը։ Նրա վրա կրակել են կեսօրվա նամազից հետո տուն վերադառնալու ճանապարհին։ Իսա Ումարովի խորթ եղբայր Մովլադի Ուդուգովին պատկանող ծայրահեղական կայքերից մեկի ադմինիստրատոր Աբդուլվահիդ Էդիլգերիեւին սպանել են նոյեմբերի 1-ին՝ մզկիթից վերադառնալիս։
LifeNews-ի տեղեկություններով՝ հանգուցյալն ամուսնացած էր Իսա Ումարովի դստեր հետ եւ Առաջին չեչենական արշավի ժամանակ եղել է Ումարովի թիկնապահների շարքերում։ Ումարովը համարվում է արգելված «Իմարաթ ալ Կավկազ» արմատական խմբավորման Սիրիական թեւի համակարգողը։





























