Արարատի մարզում հոկտեմբերի 26-ին բետոնե սալիկի ընկելու հետեւանքով տուժած 31-ամյա Բաբկեն Ղարսոյանի վիճակը լավ է եւ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մասիսի հիվանդանոցից, որտեղ Բաբկենը տեղափոխվել էր ծանր վնասվածքներով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում բետոնե սալիկը պոկվել եւ ընկել էր, ինչի հետեւանքով 1980թ. ծնված Ժորա Փանոսի Բոյմուշակյանը մահացել էր, իսկ 1984թ. Բաբկեն Սուրենի Ղարսոյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:





























