Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը (դեֆիցիտ) 2016թ. կաճի 2.2 տոկոսով եւ կկազմի ՀՆԱ-ի 3.5 տոկոսը։
Ինչպես նշվում է 2016թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում, որի վերաբերյալ լսումները նոյեմբերի 2-ին սկսվել են խորհրդարանում, բյուջեի եկամուտների կկազմեն 1 տրլն 183 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 374 մլրդ, պակասորդը կկազմի 190.74 մլրդ կամ ակնկալվող ՀՆԱ-ի 3.5 տոկոսը։ 2015թ. այդ ցուցանիշը 2.2 տոկոս է կազմել (արդյունքները դեռ չեն ամփոփվել)։ 2014թ. պակասորդը կազմել է ՀՆԱ 1.9 տոկոսը, իսկ 2013թ.՝ 1.6։




























