Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 18, խարդախության`11, մաքսանենգության` 2, խուլիգանության 4 եւ կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության 8 եւ խարդախության 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 29-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























