Թուրքիայում նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների անակնկալ արդյունքներից հետո ուշադրության են արժանացել այն նահանգները, որտեղ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը նախորդ ընտրությունների համեմատ կորցրել է իր ձայները։ HDP-ի նախընտրական ծրագրի մեջ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը։
Բինգյոլ-13,3
Աղրը-12,9
Կարս-12,2
Բիթլիս-12,1
Վան-11,5
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է 49,4, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 12 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝10,6 տոկոս ձայն։





























