Հոկտեմբերի 31-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երեւանի Մամիկոնյան փողոցի տներից մեկից, գլխի վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 25-ամյա Էդվարդ Խ.-ին, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Մամիկոնյան փողոցի թիվ 31 տան մոտ, վիճաբանության ժամանակ, Էդվարդ Խ.-ին դանակով հարվածել եւ գլխի ու աջ նախաբազկի մասերում վնասվածքներ է պատճառել 26-ամյա Մամիկոն Ա.-ն, ով ժամը 16.00-ին իրենց տան մոտից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: