Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անակնկալ արդյունքներից հետո բոլորի ուշադրությունը սեւեռվել է տեղի ունեցած ընտրակեղծիքների վրա։
Քուրդ կին գործիչ Սեբահաթ Թունջելը Twitter-ի իր էջում տեղադրել է Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում տեղի ունեցած ընտրակեղծիքներից մեկի լուսանկարը, որում պատկերված է քվեարկությունից հետո արդյունքների թերթիկը, որն ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Թերթիկում նշված է. «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն-25 ձայն, «Ազգայնական շարժում»-23, «Ժողովուրդների դեմոկրատական»-38 եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն՝ 341։ Աբսուրդն այն է, որ հիշյալ տեղամասում վավեր գրանցված քվեաթերթիկների թիվը 332 է։






























