Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին եւ HALO Trust կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին եւ նարնց հետ քննարկել Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ HALO Trust կազմապերպությունը կարեւորագույն առաքելություն է իրականացնում մեր հանրապետությունում՝ հավելելով, որ Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ:





























