Ուկրաինայի պետական եւ երաշխավորված պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ, անցել է 70 մլրդ դոլարից (1,52 տրլն գրիվեն), գրում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
«Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ, Ուկրաինայի պետական եւ երաշխավորված պարտքը կազմել է 1,52 տրլն գրիվեն կամ 70,7 մլրդ դոլար»,-ասված է հաղորդագրությունում:
Ֆիննախում նշում են, որ նման աճի հիմնական պատճառը ազգային արժույթի դեվալվացիան է:





























