Սահմանադրական փոփոխությունների դեմ միասնական պայքար մղելու ցանկություն ունեցողները ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը խորհուրդ է տալիս գալ միանալ իրենց:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, հարցին, թե արդյունավետ պայքար իրականացնելու տեսանկյունից էակա՞ն է «Ոչ»-ի քարոզը միասնական ճակատով կիրականցնեն, թե առանձին խմբերով, Բագրատյանը պատասխանեց. «Տարբերություն չկա, եթե ուզում են, թող գան ինձ միանան»:

Նրա խոսքով, ինքն ու «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները «Ոչ»-ի քարոզարշավ են սկսել մարզերում եւ շարունակելու են մարզային այցերն այնքան, որքան կբավականացնի իրենց ունեցած ֆինանսական միջոցները:

«Քարոզարշավի ընթացքում քաղաքացիներից որեւէ մեկը «Այո» չի ասել: Մի հատ «Այո» չեմ տեսել. կամ «Ոչ» է, կամ ասում են` չգիտենք»,-ընդգծեց Բագրատյանը:

Նա դեռ չգիտի` մասնակցելո՞ւ է դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում սպասվող «Ոչ»-ի հանրահավաքին, թե ոչ, միայն ասաց, որ իրեն դրա մասին դեռ ոչինչ չեն ասել: