Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրությունների «փայլուն» արդյունքի համար Twitter-ի միջոցով է շնորհավորել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ով գրել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին. «Շնորհավորում եմ միանձնյա իշխանության հասած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, կուսակցության առաջնորդ եւ վարչապետ, իմ եղբայր Ահմեդ Դավութօղլուին»։
Ահմեդ Դավութօղլուն եւս Twitter-ով է պատասխանել՝ շնորհակալություն հայտնելով ու խոստանալով անել ավելին։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է 49,4, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 12 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝10,6 տոկոս ձայն։






























