Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ 2016թ. ՀՆԱ-ն կաճի 6.25 տոկոսով։ Ինչպես նշվել է 2016թ. պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ, ՀՆԱ-ն պետք է կազմի 5 տրլն 442.8 մլրդ դրամ։
ՀՆԱ-ի սպասվելիք դեֆլյատոր պետք է կազմի 4.0 տոկոս։ Այսպես՝ իրական աճը գնահատվում է 2.2 տոկոս։ Դրան հիմնականում պետք է նպաստեն արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերը։
6 ամսվա տվյալներով ՀՆԱ դեֆլյատորն աճել է 3.5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծառայությունների դեֆլյատորով։ Գյուղատնտեսության դեֆլյատորն ընկել է 10.8 տոկոսով։ 2015թ. ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կկազմի 3.2 տոկոս։





























