ԱՄՆ-ն եւ Կենտրոնական Ասիայի 5 պետություններ համաձայնության են եկել համագործակցության շուրջ։ ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենիայի արտգործնախարարները Սամարղանդում հանդիպման ժամանակ գործընկերության եւ համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր են ընդունել։ Այսպիսով՝ ստեղծվել է С5+1 ձեւաչափ՝ բոլոր կողմերին վերաբերող հարցերով քաղաքական երկխոսություն վարելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի կենտրոնը, փոխանցում է DW-ն։
Համատեղ հռչակագրում նշվում է, որ կողմերը պետք է խորացնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում, հատկապես թրաֆիքինգի եւ թմրանյութերի դեմ պայքարի բնագավառում, ինչպես նաեւ Աֆղանստանում անվտանգության եւ իրավիճակի կայունության ապահովման ոլորտում, ասված է ԱՄՆ Պետդեպի կայքում։
Հանդիպումը կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Կենտրոնական Ասիա կատարած գործնական այցելության շրջանակներում։ Պետքարտուղարի պաշտոնում Քերրին առաջին անգամ հանդիպում է ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հետ, փոխանցում է Reuters-ը։





























