Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ, Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավի  աղետի 224 զոհերի հիշատակին նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել մոմավառություն:  Քաղաքացիներն  արդեն երեք օր է դեսպանատան առջեւ ծաղիկներ ու մոմեր են դնում, կործանված օդանավում եղած 25 երեխաների hիշատակին` խաղալիքներ բերում:

NEWS.am-ի հետ զրույցում հիշատակի արարողությանը մասնակցող քաղաքացիներից մեկը նշեց, որ այսպիսով իրենց ցավակցությունն են հայտնում ռուս ժողովրդին ու աղոթում զոհվածների հոգիների հանգստության համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխ-Սանկտ-Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Շարմ էլ Շեյխից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։

Օդանավի կործանման պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա: