Թուրքիայում նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների անակնկալ արդյունքներից հետո ուշադրության են արժանացել այն նահանգները, որտեղ «Արդարություն եւ զարգացում» (AKP) նախորդ ընտրությունների համեմատ ավելացրել է իր ձայները։
Իգդիր-22,8 տոկոս
Բինգյոլ-21,2 տոկոս
Ուրֆա-18,9 տոկոս
Մուշ-17,7 տոկոս
Քիլիս-16,8 տոկոս
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է 49,4, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 12 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝10,6 տոկոս ձայն։





























