А321 օդանավի կործանման պատճառները հետաքննող ծառայություններում Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ ստացվել են կործանված ռուսական օդանավի «սեւ արկղերի» առաջին տվյալները, փոխանցում է Gazeta-ն։

Այդ տվյալների վերծանումից պարզ է դարձել, որ օդանավի անձնակազմը նախքան գետնին բախվելը աղետի ազդանշան չի ուղարկել։

Եգիպտոսում միջադեպի հետաքննությամբ զբաղվող աղբյուրները հայտնել են, որ տվյալները վկայում են այն մասին, որ կործանված А321-ը արտաքին ազդեցության չի ենթարկվել։