Լեոնիդ Մնացականովն ու Աննա Պախարը, որոնք զոհվել են Եգիպտոսում տեղի ունեցած վթարի հետեւանքով, 2015 թ հունիսին էին ամուսնացել։
39-ամյա Լեոնիդը՝ Վոլգոգրադից ու 25-ամյա Աննան , որը ծնունդով Կրասնոյարսկից է, Սանկտ Պետերբուրգում էին ծանոթացել։ Զույգը սիրում էր ճամփորդել։ Ոչ այնքան վաղուց նրանք Թաիլանդում էին հանգստանում, իսկ հոկտեմբերին որոշել էին Եգիպտոս թռչել։ Այդ ուղեւորությունը երկուսի համար էլ վերջինը դարձավ։
Ընդհանուր երեխաներ Մնացականովները չունեին, սակայն Լեոնիդը առաջին ամուսնությունից երկու որդի ուներ՝ 9 եւ 6 տարեկան, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ավիավթարը տեղի է ունեցել շաբաթ , հոկտեմբերի 31-ին։ Ռուսական «Կոգալիմավիա» ընկերության Airbus 321 օդանավը, որը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրից Սանկտ Պետերբուրգ էր թռչում, վթարի է ենթարկվել Եգիպտոսի տարածքում։ Զոհվել է 224 մարդ։ Մեծամասնությունը տուն էր վերադառնում Եգիպտոսում հանգիստն անցկացնելուց հետո։
Նոյեմբերի 1-ը Ռուսաստանում սգո օր էր հայտարարվել։
































