«Կոգալիմավիա» ավիաընկերությունից հայտնել են, որ Եգիպտոսում А321 օդանավի կործանման մեջ մարդկային եւ տեխնիկական գործոնները բացառված են։ Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ  «Կոգալիմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Ավերյանովը հայտարարել էր, որ Եգիպտոսում կործանված А321-ի անձնակազմը չի բողոքել օդանավի տեխնիկական վիճակից։ Նրա խոսքով՝ այն հիանալի տեխնիկական վիճակում էր գտնվում։