Ֆինանսների նախարարության հարկային եւ մաքսային ծառայություններն ավարտել են ստուգումները գործարար պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  7 ընկերությունից 6-ում։ Այդ  մասին նոյեմբերի    2-ին Հայաստանի խորհրդարանում ասել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Մնացել է եւս մեկ ձեռնարկություն ստուգել՝ Արարատի ցեմենտի գործարանը  («ԱրարատՑեմենտ»), հավելել է նա։

Այն հարցին, թե արդյո՞ք ստուգումները քաղաքական ենթատեքստ ունեին, նախարարը պատասխանել է․ «Նախագահ Սերժ Սարգսյանը չի ասել, թե Ծառուկյանի մոտ խախտումներ կան, նա ընդամենը ասել է, որ անհրաժեշտ է ստուգել այդ լուրերը»։ Նա հանձնարարել է, մենք էլ ստուգել ենք», - ասել է Խաչատրյանը։