Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի գիշերային ակումբներից մեկում հրաձգությունից զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 2 աշխատակից, եւս 4-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

Լիբանանի դատախազությունը ստուգումներ է սկսել այդ գործով։