Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը ԱՄՆ բաց առաջնության մեկնարկային փուլում հանդիպեց ռուսաստանցի Թեյմուրազ Գաբաշվիլիի հետ եւ միայն երեք ժամվա պայքարից հետո կարողացավ հաղթանակ տանել: Երկուս ու կես խաղափուլ, մոտ երկուս ու կես ժամվա ընթացքում մրցակիցներից ոչ մեկը չէր կարողանում հաղթել դիմացինի մատուցումը: Մեկնարկային երկու խաղափուլերը Նադալը հաղթեց միայն թայ-բրեյքում` 7:6, (7:4), 7:6 (7:4): Սակայն երրորդ խաղափուլում հոգնածությունը դեր ունեցավ, եւ Նադալը առավելության հասավ 6:3 հաշվով:
Գաբաշվիլին աշխարհի 98-րդ ռակետն է: Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ուզբեկ Դենիս Իստոմինը:




























