ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանվել են անապահով ուսանողների ուսման վճարի փոխհատուցման նվազագույն միջին որակական գնահատականները եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության (բակալավրի կրթական աստիճանով եւ ինտեգրացված ծրագրով) մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորները:

Հրամանով պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում  2-րդ եւ բարձր կուրսերում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվում է՝

•    բակալավրի կրթական աստիճանի եւ ինտեգրացված ծրագրի համար` 40 % /ՄՈԳ/,

•    մագիստրոսի կրթական աստիճանի համար` 50 % /ՄՈԳ/:

Առաջին  կուրսի ուսանողների համար՝ 

•    բակալավրի կրթական աստիճանում եւ ինտեգրացված ծրագրով՝ 15 միավոր,

•    մագիստրոսի կրթական աստիճանում` նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը՝ 41 % /ՄՈԳ/:

  Նշենք, որ սահմանված ՄՈԳ-երի առկայության պայմաններում սոցիալական անապահովության սանդղակում ընդգրկված ուսանողները, ովքեր սահմանված ժամկետում ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, պետության կողմից ենթակա են  ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման՝  50-100 տոկոսի չափով: