Սինայում А321 օդանավի կործանման վայրում աշխատող փորձագետները այնպիսի տարրեր են հայտնաբերել, որոնք կապ չունեն օդանավի կառուցվածքի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են իրազեկված աղբյուրները Կահիրեից։
«Փորձագետները աղետի վայրում այնպիսի տարրեր են հայտնաբերել, որոնք կապ չունեն ինքնաթիռի կառուցվածքի հետ», - ասել է գործակալության զրուցակիցը։ «Դրանք ուղարկվել են փորձաքննության», - հավելել է աղբյուրներից մեկը։
Ռուսական «Կոգալիմավիա» ընկերության A321 ինքնաթիռը, որը Շարմ-էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ էր իրականացնում, վթարի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին, օդ բարձրանալուց մոտ մեկ ու կես ժամ անց։ Բեկորները հայտնաբերվել են Հյուսիսային Սինայ նահանգի վարչական կենտրոն Էլ-Արիշ քաղաքից 100 կիլոմետր դեպի հարավ ընկած տարածքում։ Ինքնաթիռում ընդամենը 217 ուղեւոր է եղել եւ անձնակազմի յոթ անդամ, բայց ոչ ոք ողջ չի մնացել։
Զոհվածների մեծամասնությունը ռուսաստանցի էր։ Օդանավում նաեւ Ուկրաինայի չորս քաղաքացի է եղել ու մեկ Բելառուս։





























