Թուրքիայի 18 նահանգներում նոյեմբերի 3-ի առավոտյան ոստիկանության գործողությունների ժամանակ ձերբակալվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նախկին ոստիկանապետեր։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  թուրքական ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել են «զուգահեռ կառույցի» (գյուլենականներ-խմբ) գործով մեղադրվող 57 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նախկին ոստիկանապետեր։

Ձերբակալվածների մեջ են Իզմիրի նահանգային նախկին ոստիկանապետԱ.Բ.-ն եւ փոխոստիկանապետ Մ.Ա.Ս-ն։

«Զուգահեռ կառույցի» գործով հիշյալ ձերբակալվածներին լրտեսության մեղադրանքներ է ներկայացվել։