Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյան AS պարբերականի հետ զրույցում արձագանքել է արքայական ակումբի երկրպագուների հիասթափությանը` կապված Իսպանիայի առաջնության առաջին տուրում ցույց տված դժգույն ֆուտբոլի հետ:

«Սնահավատների համար ասեմ, որ ամենուր ես սկսել եմ ոչ ոքի հաշվից: Բայց հետո եղել են հաջողություններ «Պորտուում» եւ «Ինտերում»: Ես արդեն ասել եմ, որ լիարժեք աշխատանքի համար ժամանակ չեմ ունեցել: Ես մարզիչ եմ, ոչ թե Հարի Փոթեր, որը մոգ էր: Սակայն, իրականում, մոգություն չկա, այն սուտ է: Իսկ ֆուտբոլն իրականություն է, եւ մենք ապրում ենք իրական աշխարհում: Ես «Ռեալում» ընդամենը երկու ամիս եմ, եւ այդ ընթացքում մենք անցկացրել ենք մոտ 40 մարզում, սակայն ամբողջ թիմով տասը մարզում էլ չենք անցկացրել: Ինձ համար ամենադյուրին գործը կլիներ չգնալ փոփոխությունների եւ խաղալ այնպես, ինչպես թիմը խաղացել է անցած տարի: Սակայն դա այն ուղին չէ, որով ես գնում եմ»,- ասել է Մոուրինյոն: