ՀՀ քաղաքացիների 4.1%-ը կարծում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին:

Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը` Հայաստանի բնակչության շրջանում սեպտեմբերին անցկացրած հարցումների արդյունքում։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 52.9 %-ը պատասխանել է, որ ՀՀԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին: Հարցվածների 7.2%-ի կարծիքով` «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կողմ է, 17.6-ի կարծիքով՝ դեմ է փոփոխություններին: «Ժառանգություն» կուսակցությունը, ըստ 7.2%-ի՝ կողմ է, ըստ 29%-ի՝ դեմ է սահմանադրական փոփոխություններին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարցվածների 22.8%-ի կարծիքով՝ կողմ, 16.4%-ի կարծիքով՝ դեմ է նոր Սահմանադրությանը: 18.4%-ի կարծիքով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը կողմ, 7.6%-ի կարծիքով՝ դեմ է փոփոխություններին:

Քաղաքացիների 5.4%-ը կարծում է՝ «Հիմնադիր խորհրդարանը» կողմ է սահմանադրական փոփոխություններին, 10.4%-ը կարծում է՝ դեմ է:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեմ առ դեմ մեթոդով, դրան մասնակցել է 1105 քաղաքացի՝ տարբեր սեռի, տարիքի, տարբեր վայրերում բնակվող:

Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 21-ը: