Սահմանադրական փոփոխությունների նախագծով իշխանության եւ ընդդիմադիր ուժերի միջեւ մեծանում է բանակցությունների, կոլեգիալ որոշումներ ընդունելու հնարավորությունը: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյան` նշելով, որ ոչ միայն իշխանության, այլեւ քաղաքական տարբեր ուժերի կարծիքն է պետք հաշվի առնել տարբեր քաղաքական որշումներ կայացնելիս:
«ՀՀԿ-ն քարոզչությամբ փորձելու է ժողովրդին բացատրել, թե ինչ կտան սահմանադրական փոփոխությունները ժողովդրին, երկրին: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ժողովուրդն ինքն է որոշելու, թե երկրի կառավարման որ համակարգին է կողմ: Իմ կարծիքով, նոր սահմանադրությամբ իշխանության եւ ընդդիմադիր ուժերի միջեւ մեծանալու է բանակցությունների, կոլեգիալ որոշումներ ընդունելու հնարավորությունը: Պետք է ոչ միայն իշխանության, այլեւ քաղաքական տարբեր ուժերի կարծիքն հաշվի առնել տարբեր քաղաքական որշումներ կայացնելիս, նոր սահմաանդրությամբ այս հնարավորությունն ավելի է մեծանում»,-ասաց Մկրտիչ Միանսյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այդ փոփոխություններով նախատեսվում է անցնել կառավարման խորհրդարանական ձեւին:





























