Հարավային Սինայի դատախազությունը հարցաքննել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանի ղեկավարությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։ Նշենք, որ այս օդանավակայանից էր դուրս եկել ռուսական A321 օդանավը։

Հարցաքննվել է օդանավակայանի տնօրենը, դիսպետչերական ծառայության ղեկավարը, օդանավակայանի ծառայությունների մի շարք ղեկավարներ եւ շարքային աշխատակիցներ։

Աղետի օրը հայտնի էր դարձել, որ թռիչքից առաջ օդանավը չէին զննել։